22:11  ,  10 սեպտեմբերի, 2017

«Լոկոմոտիվը» չօգտվեց Ռուսաստանի առաջնության առաջատար դառնալու շանսից

Մոսկվայի «Լոկոմոտիվը» չօգտվեց ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության առաջատար դառնալու հնարավորությունից: 9-րդ տուրում Յուրի Սյոմինի թիմը Գրոզնիում մրցեց «Ախմատի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1: Մոսկովյան ակումբը հաշվի մեջ առջեւում էր մինչեւ 84-րդ րոպեն:

«Լոկոմոտիվը» 20 միավորով մնաց երկրորդ տեղում եւ մեկ միավոր զիջում է առաջատար պետերբուրգյան «Զենիթին», որը 0:0 հաշվով ավարտեց Մոսկվայի «Դինամոյի» դեմ արտագնա հանդիպումը:

Ռուսաստանի առաջնություն, 9-րդ տուր

«Ախմատ» - «Լոկոմոտիվ»՝ 1:1

Ռավանելի, 84 - Ռոդոլֆո, 56 (ինքնագոլ)

«Դինամո» - «Զենիթ»՝ 0:0

«Ուֆա» - «Կրասնոդար»՝ 0:1

Ֆյոդոր Սմոլով, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում