23:15  ,  10 սեպտեմբերի, 2017

Երեւանում անցկացված լողափնյա վոլեյբոլի միջազգային մրցաշարում հաղթել են ռուսները

Երեւանում անցկացված լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց Արեւելյան Եվրոպայի երկրների առաջնությունն ավարտվել է ռուսների հաղթանակով:

Եզրափակիչ խաղում հանդիպել են Ռուսաստանը ներկայացնող Մաքսիմ Սիվոլով/Իգոր Վելիչկո եւ Ռուսլան Դայանով/Յուրի Բոգատով զույգերը: Հաղթել է Սիվոլով/Վելիչկո զույգը, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Երրորդ տեղը զբաղեցրել է Բելառուսը ներկայացնող Ալեքսանդր Կովալենկո/Ալեքսանդր Դեդկով զույգը:

Հայաստանն այս մրցաշարում ներկայացնում էին Ռազմիկ Հակոբյան/Արման Միսկարյան եւ Աշոտ Բալաբեկյան/Անդրե Սիմոնի զույգերը, որոնք հաջողության չեն հասել: Այս մրցաշարը վարկանիշային է 2020թ. ամառային Օլիմպիական խաղերի համար: Մասնակցում էին 15 թիմեր՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Վրաստանից, Լիտվայից, Լեհաստանից եւ Իսրայելից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում