18:47  ,  10 սեպտեմբերի, 2017

Դմիտրի Ալենիչեւ. Արթուր Սարկիսովի ծնկի վնասվածքը կարող է լուրջ լինել

Կրասնոյարսկի «Ենիսեյի» հարձակվող Արթուր Սարկիսովը գոլի հեղինակ դառնալուց հետո ծնկի վնասվածք է ստացել «Լուչ Էներգիայի» դեմ ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 13-րդ տուրի խաղում: Այդ մասին հայտնել է «Ենիսեյի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչեւը:

«Սարկիսովի ծունկը կնկարեն միայն վաղը: Հնարավոր է, որ լուրջ բան կա»,- մարզիչի խոսքը մեջբերում է ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ 4:0 հաշվով ավարտված խաղում Հայաստանի հավաքականի հարձակվողը խաղացել էր «Ենիսեյի» մեկնարկային կազմում, իսկ առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հաշիվը դարձրել էր 3:0: 51-րդ րոպեին Սարկիսովը փոխարինվել էր վնասվածքի պատճառով:

Տեսանյութում Արթուր Սարկիսովի գոլը 8:20-ից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում