02:03  ,  10 սեպտեմբերի, 2017

Սլոան Սթիվենսն առաջին անգամ նվաճեց US Open-ի չեմպիոնական գավաթը

Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի չեմպիոնական տիտղոսը նվաճեց 24-ամյա ամերիկացի Սլոան Սթիվենսը: Եզրափակիչում նա մրցեց 22-ամյա ամերիկացի Մեդիսոն Քիզի հետ եւ առավելության հասավ 6:3, 6:0 հաշվով: Պայքարը տեւեց ընդամենը մեկ ժամ:

Երկու մարզուհիներն էլ առաջին անգամ էին դուրս եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչ:

Սթիվենսը հինգ շաբաթում համաշխարհային դասակարգման 934-րդ տեղից բարձրացել է 17-րդ տեղ: Նա անցած տարվա ամռանը ստացել էր կրնկի կոտրվածք, իսկ այս տարվա հունվարին վիրահատվել էր: Սթիվենսը կորտ էր վերադարձել Ուիմբլդոնի մրցաշարում, սակայն պարտվել էր առաջին շրջանում: Դրանից հետո նա պարտվել էր նաեւ Վաշինգտոնի մրցաշարի առաջին շրջանում: Իսկ Տորոնտոյի եւ Ցինցինատիի մրցաշարերում հասել էր կիսաեզրափակիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում