18:39  ,  9 սեպտեմբերի, 2017

Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյանն ուժեղ էր Մաքսիմ Մատլակովից

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երրորդ շրջանը հաղթանակով է սկսել Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը: Նրա մրցակիցը ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովն է: Առաջին դասական պարտիայում Լեւոն Արոնյանը խաղացել է սպիտակներով եւ հաղթել է 40-րդ քայլում:

Սեպտեմբերի 10-ին կանցկացվի երկրորդ դասական պարտիան: Հավասարության դեպքում կնշանակվի թայ-բրեյք:

Հիշեցնենք, որ նախորդ շրջանում Լեւոն Արոնյանը կանանց աշխարհի քառակի չեմպիոն, չինացի Հոու Յիֆանին հաղթել է թայ-բրեյքի կայծակնային երկու պարտիաներում՝ 2:0:

Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակիցները կստանան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասնակցության իրավունք: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում