00:37  ,  9 սեպտեմբերի, 2017

ՊՍԺ-ն հաղթեց՝ 5:1. Կավանիի դուբլը, Մբապեի առաջին գոլը, Նեյմարը եւս խփեց

Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում ՊՍԺ-ն մրցակցի խաղադաշտում 5:1 հաշվով հաղթեց «Մեցին»: Նորամուտի խաղում աչքի ընկավ փարիզյան թիմի նորեկ, ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը վարձակալությամբ է տեղափոխվել «Մոնակոյից»: Դուբլի հեղինակ դարձավ ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին: Աչքի ընկան նաեւ բրազիլացիներ Նեյմարն ու Լուկաս Մոուրան:

ՊՍԺ-ն 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Մոնակոն» 4 խաղից հետո ունի 12 միավոր:

«Մեցը» 5-րդ պարտությունը կրեց եւ եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Ֆրանսիայի առաջնություն, 5-րդ տուր

«Մեց» - ՊՍԺ՝ 1:5

Էմանուել Ռիվյեր, 37 - Էդինսոն Կավանի, 31, 75, Կիլիան Մբապե, 59, Նեյմար, 69, Լուկաս Մոուրա, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով