19:32  ,  8 սեպտեմբերի, 2017

Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյանը կայծակնային խաղում շանս չտվեց Հոու Յիֆանին եւ դուրս եկավ երրորդ փուլ

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը դուրս եկավ Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երրորդ շրջան։  Կանանց աշխարհի քառակի չեմպիոն, չինացի Հոու Յիֆանի արգելքը Արոնյանը հաղթահարեց թայ-բրեյքի կայծակնային խաղի երկու պարտիաների արդյունքում՝ 2։0։

Դասական շախմատի եւ արագ խաղի երկուական պարտիաներն ավարտվել էին ոչ ոքի։

ԱՄՆ-ն ներկայացնող Սամուել Սեւյանը երկրորդ շրջանում պարտվել է չինացի Չաո Լիին եւ դուրս է մնացել պայքարից։ Երկու դասական պարտիաներն ավարտվել էին ոչ ոքի։ Թայ-բրեյքում Սեւյանը արագ խաղի երկու պարտիաներում պարտվել է 0,5։1,5 հաշվով։

Հիշեցնենք, որ Հայաստանը աշխարհի գավաթի խաղարկությունում ներկայացնում էին նաեւ Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք չհաղթահարեցին առաջին շրջանի արգելքը։

Առաջին շրջանի արգելքը չէր հաղթահարել նաեւ ԱՄՆ-ն ներկայացնող Վարուժան Հակոբյանը։

Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակիցները կստանան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում