10:47  ,  7 սեպտեմբերի, 2017

14 տարում առաջին անգամ կանանց եւ տղամարդկանց աշխարհի առաջին ռակետները կլինեն նույն երկրից

14 տարում առաջին անգամ կանանց եւ տղամարդկանց համաշխարհային դասակարգման աղյուսակները կգլխավորեն նույն երկրի ներկայացուցիչները:

Իսպանուհի Գարբինյե Մուգուրուսան հաջորդ շաբաթ կդառնա աշխարհի առաջին ռակետ:

Իսպանացի Ռաֆայել Նադալն էլ կպահպանի առաջին տեղը տղամարդկանց վարկանիշային ցուցակում:

2003 թվականին նույն երկրից աշխարհի առաջին ռակետներ միաժամանակ եղել են ամերիկացիներ Անդրե Աղասին ու Սերենա Ուիլյամսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով