15:11  ,  6 սեպտեմբերի, 2017

Վիլիանի տպավորիչ գոլը Բրազիլիայի հավաքականում

Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Վիլիանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել կոլումբացիների աշխարհի առաջնության ընտրական խաղում: Կոլումբիայում կայացած հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստը տպավորիչ հարվածով բացել էր հաշիվը, բայց ընդմիջումից հետո դաշտի տերերին հաջողվել էր հավասարեցնել խփել պատասխան գոլը՝ 1:1:

ԱԱ-2018-ի ընտրական փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարի 16-րդ տուրից հետո ուղեգիր ապահոված Բրազիլիան ունի 37 միավոր, իսկ երկրորդ տեղ բարձրացած Ուրուգվայը՝ 27: Կոլումբիան ունի 26 միավոր, իսկ Պերուն բարձրացավ չորրորդ տեղ՝ 24 միավոր: Նույնքան միավոր ունեն 5-րդ տեղում գտնվող արգենտինացիները, իսկ Չիլին հավաքել է 23 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով