09:47  ,  6 սեպտեմբերի, 2017

Հայկ Ասատրյանը՝ աշխարհի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Ասատրյանը բրոնզե մեդալակիր է դարձել Աթենքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում:

50 կգ քաշայինների պայքարում Ասատրյանը երրորդ տեղի համար գոտեմարտում 3:2 հաշվով հաղթել է շվեդ Նիկլաս Յան Օեհլենին:

Սարգիս Թադեւոսյանը (69 կգ), Դավիթ Պողոսյանը (76 կգ) եւ Տիգրան Համբարձումյանը (85 կգ) հաջող հանդես չեն եկել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում