19:18  ,  5 սեպտեմբերի, 2017

Ուսեյն Բոլթ. Առնվազն 15-20 տարի կմնամ աշխարհի ռեկորդակիր

Մարզական կարիերան ավարտած արագավազորդ Ուսեյն Բոլթը վստահ է, որ 100 եւ 200 մետր վազքում իր ռեկորդները դեռ շատ տարիներ կմնան անգերազանցելի:

«Մեր դարաշրջանը Յոհան Բլեյքի, Ջասթին Գեթլինի եւ Ասաֆա Փաուելի հետ լավագույնն էր աթլետիկայի պատմության մեջ: Իմ ռեկորդները հնարավոր էր գերազանցել այս դարաշրջանում: Իսկ հիմա պետք է սպասել առվազն 15-20 տարի, մինչեւ հաջորդ սերունդները»,- ութակի օլիմպիական չեմպիոնի խոսքը մեջբերում է ESPN-ը:

100 մետր վաքում Բոլթի համաշխարհային ռեկորդը 9.58 վայրկյան է, 200 մետր վազքում՝ 19.19 վայրկյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս