23:29  ,  4 սեպտեմբերի, 2017

US Open. Ռաֆայել Նադալը քառորդ եզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը դուրս եկավ թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչ: Իսպանացի թենիսիստը չորրորդ շրջանում մրցեց ուկրաինացի Ալեքսանդր Դոլգոպոլովի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 6:2, 6:4, 6:1: Մրցախաղը տեւել է 1 ժամ 41 րոպե:

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Նադալը կմրցի բելգիացի Դավիդ Գոֆեն – ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյով զույգի հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում