17:41  ,  4 սեպտեմբերի, 2017

Վաչիկ Վարդանյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող

Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում անցկացված մարտական սամբոյի «Բայկալի Գավաթ» միջազգային մրցաշարում հաղթող է դարձել Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան, եղվարդցի Վաչիկ Վարդանյանը, որը հավասարը չի ունեցել 68 կգ քաշային կարգում, հաղորդում է Հայաստանի սամբոյիյ ֆեդերացիայի մամուլի ծառայություը:

Վաչիկ Վարդանյանը աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն է, բազմակի մրցանակակիր:

17 երկրների 100 մասնակիցներից հաղթողներ են դարձել նաեւ չորս մարզիկներ Ռուսաստանից, մեկական՝ Մոնղոլիայից եւ Հարավային Կորեայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս