12:35  ,  4 սեպտեմբերի, 2017

Եվրո-2021. Բասկետբոլի Հայաստանի հավաքականի խաղացանկը

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը նոյեմբերին մեկնարկելու է Եվրոպայի 2021 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլում: B ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցները լինելու են Ալբանիայի եւ Դանիայի թիմերը:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է ենթախմբի խաղացանկը.

2017թ.
23 նոյեմբերի

Ալբանիա - Հայաստան

26 նոյեմբերի
Հայաստան - Դանիա

2018թ.
22 փետրվարի

Դանիա - Ալբանիա

25 փետրվարի
Հայաստան - Ալբանիա

28 հունիսի
Դանիա - Հայաստան

1 հուլիսի
Ալբանիա - Դանիա

Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին մասնակցում են 9 հավաքականներ, որոնք ընդգրկված են 3 ենթախմբերում: Հաջորդ փուլի ուղեգիր են նվաճելու ենթախմբերում առաջին տեղ գրաված թիմերը եւ երկրորդ տեղում հայտնված լավագույն արդյունքով հավաքականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում