11:12  ,  4 սեպտեմբերի, 2017

Ռուսաստանը՝ վոլեյբոլի Եվրոպայի չեմպիոն

Վոլեյբոլի տղամարդկանց Ռուսաստանի հավաքականը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Լեհաստանում անցկացված Եվրոպայի առաջնության եզրափակիչում ռուսները 5 սեթում հաղթել են Գերմանիայի հավաքականին (25:19, 20:25, 25:22, 17:25, 15:13):

Հանդիպման ամենաարդյունավետ վալեյբոլիստ է ճանաչվել գերմանացի Գեորգ Գրոցերը, որը հավաքել է 23 միավոր:

Ռուսաստանի հավաքականը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց երկրորդ անգամ՝ կրկնելով 2013-ի հաջողությունը:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ Սերբիայի թիմը, որը երրորդ տեղի համար խաղում հաղթեց բելգիացիներին (3:2):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում