21:01  ,  3 սեպտեմբերի, 2017

Ֆորմուլա-1. Լյուիս Հեմիլթոնը շրջանցեց Սեբաստիան Ֆետելին

«Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը Ֆորմուլա-1-ի աշխարհի առաջնության ընդհանուր հաշվարկում շրջանցել է «Ֆերարիի» գերմանացի ներկայացուցիչ Սեբաստիան Ֆետելին: Իտալիայի Մեծ մրցանակում հաղթելուց հետո Լյուիս Հեմիլթոնը վաստակել է 238 միավոր: Ֆետելը հետ է 3 միավոր:

13-րդ փուլում Ֆետելը գրավել է երրորդ տեղը՝ Հեմիլթոնից բացի, առաջ թողնելով նաեւ «Մերսեդեսի» մրցարշավորդ Վալտերի Բոտասին (Ֆինլանդիա):

Սեպտեմբերի 17-ին տեղի կունենա Ֆորմուլա-1-ի 14-րդ փուլը՝ Սինգապուրի Մեծ մրցանակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում