10:02  ,  3 սեպտեմբերի, 2017

US Open. Նադալն ու Ֆեդերերը չորրորդ շրջանում են

Նյու Յորքում ընթացող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության չորրորդ շրջան են դուրս եկել աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալն ու աշխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը:

Նադալը չորս սեթում պարտության է մատնել արգենտինացի Լեոնարդո Մայերին՝ 4:6, 6:3, 6:1, 6:4: Իսպանացի թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի ուկրաինացի Ալեքսանդր Դոլգոպոլովը:

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը երրորդ շրջանում առավելության է հասել Իսպանիայի ներկայացուցիչ Ֆելիսիանո Լոպեսի նկատմամբ՝ 6:3, 6:3, 7:5:

Չորրորդ շրջանում Ֆեդերերը կհանդիպի գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում