00:44  ,  3 սեպտեմբերի, 2017

Լյուիս Հեմիլթոնը գերազանցեց Միխայել Շումախերի ռեկորդը

«Մերսեդեսի» բրիտանացի արշավորդ Լյուիս Հեմիլթոնը բացարձակ ռեկորդակիր է դարձել նվաճած պոուլ-պոզիշնների ցուցանիշով:

Իտալիայի Մեծ մրցանակի որակավորման փուլում հաղթանակը 69-րդն է եղել բրիտանացու համար: Այդ ցուցանիշով Հեմիլթոնը գերազանցել է «Մերսեդեսի» լեգենդար արշավորդ Միխայել Շումախերի ռեկորդը: Շումախերը կարիերայի ընթացքում նվաճել է 68 պոուլ-պոզիշն, հայտնում է Daily Mail-ը:

Իտալիայի Մեծ մրցանակի որակավորման փուլն անցել է թաց մրցուղու վրա եւ տեւել 3.5 ժամից ավելի: Անձրեւի պատճառով մրցման մեկնարկը մի քանի անգամ հետաձգվել է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում