21:10  ,  2 սեպտեմբերի, 2017

Մոսկվայի «Արարատը» չի պահպանել հաղթական հաշիվը

Ֆուտբոլի Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» գոտու մրցաշարի 7-րդ տուրում Մոսկվայի «Արարատը» 1։1 հաշվով է ավարտել Լիպեցկի «Մետալուրգի» դեմ արտագնա խաղը։ «Արարատի» կազմում հաշիվը 45-րդ րոպեին բացել է ռուս հարձակվող Իգոր Լեբեդոնկոն, սակայն 72-րդ րոպեին դաշտի տերերը կարողացել են խփել պատասխան գոլը։ 32-րդ րոպեից «Մետալուրգը» հանդես է եկել 10 խաղացողներով։

«Արարատը» 17 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում