00:30  ,  31 օգոստոսի, 2017

Ստեֆանի Մութաֆյանն ԱՄՆ-ի թիմին օգնել է դառնալ Ունիվերսիադա-2017-ի չեմպիոն (ֆոտո)

Թայվանում անցկացված Համաշխարհային ուսանողական խաղերի ծրագրով ջրագնդակի կանանց մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է ԱՄՆ-ի հավաքականը, որի կազմում ոսկե մեդալակիր է դարձել նաեւ Ստեֆանի Մութաֆյանը, հաղորդում է asbarez.com-ը: Եզրափակիչում ԱՄՆ-ի հավաքականը 16:9 հաշվով հաղթել է հունգարացիներին: Մութաֆյանը երկու գոլ է խփել:

ԱՄՆ-ի հավաքականն ամբողջ մրցաշարն անցել է առանց պարտությունների: Մութաֆյանն ընդհանուր խփել է 11 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում:

Մութաֆյանն ԱՄՆ-ի թիմի կազմում դարձել է նաեւ 2015թ. աշխարհի երիտասարդական չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում