21:24  ,  30 օգոստոսի, 2017

Ռոնդա Ռոուզին ամուսնացել է Հավայան կղզիներում (ֆոտո)

Խառը մենամարտերի UFC նախկին չեմպիոն, 30-ամյա Ռոնդա Ռոուզին ամուսնացել է Հավայան կղզիներում: Նրա ընտրյալը UFC-ի 35-ամյա մարտիկ Տրեւիս Բրաունն է, որը Հավայան կղզիներից է:

Հիշեցնենք, որ ամերիկացի հայտնի մարզուհի եւ դերասանուհի, ձյուդոյի 2007թ. աշխարհի փոխչեմպիոն, 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոնդա Ռոուզին 2015թ. ապրիլի 24-ին եղել էր Երեւանում՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Նա դրանից հետո էլ ամեն տարի Լոս Անջելեսում մասնակցել է ապրիլի 24-ի երթերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում