20:49  ,  30 օգոստոսի, 2017

ԱԱ. Հայ ձյուդոիստների արդյունքները

Բուդապեշտում անցկացվող ձյուդոյի աշխարհի առաջնությանը մասնակցել են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:

73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը 1/64-րդ եզրափակիչում հաղթել է Գանայի ներկայացուցիչ Էմանուել Նարթեյին, 1/32-րդ եզրափակիչում պարտվել է իսրայելցի Տոհար Բուտբուլին եւ ավարտել պայքարը:

Նույն քաշային կարգում Արսեն Ղազարյանը պարտվել է մեկնարկային գոտեմարտում: Մրցակիցը եղել է  Ճապոնիայի ներկայացուիչ Սոյիչի Հաշիմիտոն, որը դարձել է աշխարհի չեմպիոն:

Կանանց 52 կգ քաշային կարգում Սոսե Բալասանյանը 1/32-րդ եզրափակիչում պարտվել է ճապոնացի Նացումի Ցունոդային, որը դարձել է աշխարհի փոխչեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում