09:01  ,  30 օգոստոսի, 2017

US Open. Ռաֆայել Նադալն ու Ռոջեր Ֆեդերերը մեկնարկեցին հաղթանակով

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը հաղթանակով է մեկնարկել թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում: Առաջին շրջանում իսպանացի մարզիկը մրցել է սերբ Դուշան Լայովիչի հետ եւ առավելության է հասել 7:6 (8:6) 6:2 6:2 հաշվով: Պայքարը տեւել է 2 ժամ 16 րոպե:

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն առաջին շրջանում պարտության է մատնել ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին: 2 ժամ 37 րոպե տեւած մրցախաղում աշխարհի նախկին առաջին ռակետը հաղթել է հինգ սեթում՝ 4:6, 6:2, 6:1, 1:6, 6:4:

US Open-ի կանանց մենախաղի անցած տարվա չեմպիոն Անժելիկա Կերբերն արդեն առաջին շրջանում ավարտել է տիտղոսի պաշտպանությունը: Գերմանացի մարզուհին մեկնարկում պարտվել է ճապոնացի Նաոմի Օսակային, որը 45-րդն է դասակարգման աղյուսակում: Կերբերն այս մրցաշարում ուներ 6-րդ համարը: Նա պարտվել է 1 ժամ 4 րոպեում՝ 3:6, 1:6 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում