09:44  ,  30 օգոստոսի, 2017

23-ակի օլիմպիական չեմպիոն Մայքլ Ֆելփսի մարտահրավերը Քոնոր ՄաքԳրեգորին

Լեգենդար ամերիկացի լողորդ, բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր մարզիկ, 23-ակի օլիմպիական չեմպիոն, 26-ակի աշխարհի չեմպիոն Մայքլ Ֆելփսը մարտահրավեր է նետել խառը մենամարտերի UFC չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորին: Նա մրցալողի առաջարկ է արել 29-ամյա իռլանդացի մարտիկին թվիթերյան գրառումով:

«Բոլոր այս խոսակցությունները... Գուցե, մենք մրցե՞նք նաեւ լողում»,- գրել է 32-ամյա Ֆելփսը:

Հիշեցնենք, որ Լաս Վեգասում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի մենամարտում ՄաքԳրեգորը 10-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով պարտվել էր 40-ամյա ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզերին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում