17:47  ,  29 օգոստոսի, 2017

Մեյվեզերը ՄաքԳրեգորին խորհուրդ է տվել վերադառնալ UFC

Կարիերան ավարտած ամերիկացի բռցնքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը իռլանդացի Քոնոր ՄաքԳրեգորին խորհուրդ է տվել վերադառնալ խառը մենամարտերի UFC:

«ՄաքԳրեգորը դժոխային մարտիկ է: Ես ցանկանում եմ, որ նա շարունակի հանդես գալ UFC-ում եւ անի այն, ինչը ամենալավն է կարողանում: Ես արդեն 40 տարեկան եմ, 800 օր չէի մենամարտել: Այլ բռնցքամարտիկներ, երիտասարդ առյուծները ավելի շուտ նրան նոկաուտի կենթարկեին»,- Մեյվեզերի խոսքը մեջբերում է boxingscene-ը:

Հիշեցնենք, որ Լաս Վեգասում տեղի ունեցած բռնցքամարտի մենամարտում Մեյվեզերը ՄաքԳրեգորին տեխնիկական նոկաուտի է ենթարկել 10-րդ ռաունդում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում