15:15  ,  29 օգոստոսի, 2017

Մբապեն բուժզննում է անցել ՊՍԺ-ում, տրանսֆերի գինը կկազմի 179 միլիոն եվրո

«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն բուժզննում է անցել ՊՍԺ-ում, հաղորդում է TF1-ը: Ֆրանսիայի հավաքականի 18-ամյա ֆուտբոլիստը փարիզյան ակումբում մեկ մրցաշրջան հանդես կգա վարձակալությամբ: ՊՍԺ-ն այդ քայլին գնացել է ՈւԵՖԱ-ի ֆինանսական ֆեյր-փլեյը չխախտելու նպատակով: ՊՍԺ-ն պարտավորվել է հաջորդ ամռանը Մբապեի տրանսֆերը գնել 179 միլիոն եվրոյով:

«Ինտերից» «Մոնակո» տեղափոխված հարձակվող Ստեւան Յովետիչն արդեն ստացել է Մբապեի 10 համարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում