Ռուսաստանցի Մարիա Շարապովան հաղթանակով է մեկնարկել թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում՝ առաջին շրջանում առավելության հասնելով աշխարհի երկրորդ ռակետ, ռումինացի Սիմոնա Հալեպի նկատմամբ՝ 6:4, 4:6, 6:3: 30-ամյա Շարապովան այժմ համաշխարհային դասակարգման 146-րդ համարն է: Նախորդ անգամ նա համաշխարհային դասակարգման առաջին հնգյակից խաղացողի հաղթել էր երկու տարի առաջ. Սինգապուրուոմ տեղի ունեցած տարվա ամփոփիչ մրցաշարում դարձյալ ուժեղ էր եղել Սիմոնա Հալեպից:
Նյու Յորքի Արթուր Էշի անվան կորտի տրիբունաներում հավաքված հանդիսականները կանգնած ողջունել են հաղթանակած Շարապովային, որի հաջորդ մրցակիցը կլինի Տիմեա Բաբոշը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում