23:16  ,  28 օգոստոսի, 2017

Հայաստանը 6 մեդալ նվաճեց Համաշխարհային ուսանողական խաղերում

Հայաստանի հավաքականն ավարտեց մրցելույթները Թայվանում ընթացող  29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում։ Յոթ մարզաձեւի մրցումներում Հայաստանի 16 մարզիկները նվաճեցին երեք ոսկե, մեկ արծաթե ու երկու բրոնզե մեդալ։ Վերջին մեդալը նվաճել է Անդրանիկ Թեեւոսյանը (70 կգ), որն ուշուի սանդա մրցաձեւում բավարարվել է երրորդ տեղով:

Համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանի մասնակցության պատմության մեջ առաջին անգամ թիմը նվաճեց երեք ոսկե մեդալ, նաեւ առաջին անգամ ունեցանք կրկնակի չեմպիոն: Սպորտային մարմնամարզությունում նման հաջողության հասավ Արթուր Թովմասյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում