20:44  ,  28 օգոստոսի, 2017

Ռուսաստանցի պաշտպանը համալրել է «Արցախը»

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին լիգայում հանդես եկող նորաստեղծ «Արցախը» պայմանագիր է կնքել ռուսաստանցի պաշտպան Ռոստիսլավ Գոլովաչի հետ: Պայմանագիրը նախատեսված է մինչեւ դեկտեմբեր, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Մինչեւ «Արցախ» տեղափոխվելը Գոլովաչը հանդես է եկել Մոսկվայի «Դինամոյի» պատանեկան թիմիում, ռուսական «Նիկայում», «Իստրայում», «Աշխատանքային ռեզերվներում»:

21-ամյա ֆուտբոլիստը «Արցախում հանդես կգա 12 համարի մարզաշապիկով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս