20:21  ,  28 օգոստոսի, 2017

Յովետիչը «Մոնակոյում» ստացել է Մբապեի համարը

Չեռնոգորիայի հավաքականի հարձակվող Ստեւան Յովետիչը Միլանի «Ինտերից» տեղափոխվել է «Մոնակո»: Ֆրանսիայի չեմպիոնի կազմում 27-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա 10 համարով, որը պատկանում էր Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին, հաղորդում է Get French Football News-ը:

Սպասվում է, որ Մբապեն առաջիկայում կտեղափոխվի ՊՍԺ եւ հանդես կգա վարձակալությամբ:

Transfermarkt-ը Յովետիչի տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում