14:50  ,  27 օգոստոսի, 2017

«Արսենալը» պատրաստ է Ասենսիոյի համար վճարել 81 միլիոն եվրո սահմանված գումարը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն Լոնդոնի «Արսենալի» գլխավոր տրանսֆերային նպատակներից է: Անգլիական ակումբը պատրաստ է վճարել ֆուտբոլիստի պայմանագրում ամրագրված 81 միլիոն եվրո տրանսֆերային արժեքը, հաղորդում է Express-ը:

Ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմը իսպանացի ֆուտբոլիստին երաշխավորում է մշտական տեղ մեկնարկային կազմում:

Արքայական ակումբը մտադիր է 20-ամյա ֆուտբոլիստին առաջարկել նոր պայմանագիր՝ նրա աշխատավարձը եւ տրանսֆերային արժեքը բարձրացնելու նպատակով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում