13:52  ,  27 օգոստոսի, 2017

Մեյվեզեր - ՄաքԳրեգոր մենամարտի լավագույն դրվագները

Տեսանյութում ներկայացված են Լաս Վեգասում տեղի ունեցած Ֆլոյդ Մեյվեզեր - Քոնոր ՄաքԳրեգոր սուպերմենամարտի լավագույն դրվագները: Հիշեցնենք, պարտություն չկրած 40-ամյա ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը 10-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթանակ տարավ խառը մենամարտերի UFC չեմպիոն, 29-ամյա իռլանդացի Քոնոր Մաքգրեգորին, որն առաջին անգամ էր պրոֆեսիոնալ բռնցքամարտի ռինգում:

Մեյվեզերը 50-րդ հաղթանակը տարավ եւ գերազանցեց Ռոկի Մարչիանոյի ռեկորդը՝ 49 հաղթանակ

Մեյվեզերը կստանա 100 միլիոն դոլար, 29-ամյա ՄաքԳրեգորը 30 միլիոն: Այս հոնորարների մեջ ներառված չեն բոնուսներն ու տոմսերի եւ վճարովի հեռուստաեթերի եկամուտից նրանց հասնող տոկոսները: Մեյվեզերի վերջնական եկամուտը կարող է հասնել 400 միլիոն դոլարի, ՄաքԳրեգորինը՝ 127 միլիոնի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում