06:46  ,  27 օգոստոսի, 2017

Մեյվեզեր vs ՄաքԳրեգոր՝ ուղիղ հեռարձակում

Լաս Վեգասում ընթացող պրոֆեսիոնալ բռցնքամարտի երեկոն մոտենում է գլխավոր իրադարձությանը: Խառը մենամարտերի UFC չեմպիոն, 29-ամյա իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը եւ պարտություն չկրած 40-ամյա ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը կմենամարտեն բռնցքամարտի կանոններով, 12 ռաունդ: Մենամարտը առաջին միջին քաշային կարգում է` 69,85 կգ: Քոնոր ՄաքԳրեգորի քաշն է 69,4 կգ, Ֆլոյեդ Մեյվեզերինը՝ 67,8 կգ:

Մեյվեզերը կստանա 100 միլիոն դոլար, 29-ամյա ՄաքԳրեգորը 30 միլիոն: Այս հոնորարների մեջ ներառված չեն բոնուսներն ու տոմսերի եւ վճարովի հեռուստաեթերի եկամուտից նրանց հասնող տոկոսները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում