03:09  ,  26 օգոստոսի, 2017

ՄաքԳրեգորը ծանր է Մեյվեզերից. Քոնորի էքսցենտրիկ վարքը զվարճացրել է Ֆլոյդին

Լաս Վեգասում տեղի է ունեցել խառը մենամարտերի UFC երկու քաշային կարգերի չեմպիոն, 29-ամյա իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի եւ պարտություն չկրած 40-ամյա ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերի կշռման արարողությունը Լաս Վեգասում կայանալիք սուպերմենամարտից առաջ: Երկուսն էլ չեն գերազանցել առաջին միջին քաշային կարգի սահմանը` 69,85 կգ: Քոնոր ՄաքԳրեգորի քաշն է 69,4 կգ, Ֆլոյեդ Մեյվեզերինը՝ 67,8 կգ:

Քոնոր ՄաքԳրեգորը չի դավաճանել իր ոճին եւ հայացքների մենամարտի ժամանակ իր էքսցենտրիկ վարքով զվարճացրել է անվրդով Ֆլոյդ Մեյվեզերին:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանոններով 12 ռաունդիվ բաղկացած մենամարտը տեղի կունենա օգոստոսի 27-ին, Երեւանի ժամանակով առավոտյան 8:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս