15:45  ,  25 օգոստոսի, 2017

Պոլ Պոգբան՝ Եվրոպայի լիգայի լավագույն խաղացող

«Մանչեսթեր Յունայթեդ» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան ստացավ Եվրոպայի լիգայի անցած մրցաշրջանի լավագույն խաղացողի մրցանակը, որի մրցանակաբաշխությունը անցկացվեց առաջին անգամ: Հավակնորդների թվում էին նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եւ «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:

Եվրոպայի լիգայի անցած մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 11 հանդիպման, խփել 6 գոլ, Իբրահիմովիչը 11 խաղում խփել է 5 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում, Պոգբան 15 խաղում աչքի է ընկել 3 անգամ, կատարել է նաեւ 1 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում