19:42  ,  25 օգոստոսի, 2017

Պամելա Անդերսոնը «Մարսելի» խաղին երկրպագել է Ադիլ Ռամիին (ֆոտո)

Հայտնի դերասանուհի Պամելա Անդերսոնը ներկա է եղել Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի «Մարսել» - «Դոմժալե» պատասխան խաղին (3:0), հաղորդում է L’Equipe-ը:

Անդերոսնը երկրպագել է իր ընկերոջը՝ «Մարսելի» պաշտպան Ադիլ Ռամիին, որը մեկնարկային կազմում էր, սակայն ձեռքի վնասվածքի պատճառով փոխարինվել է 25-րդ րոպեին:  50-ամյա Անդերսոնը հանդիպել է Ռամիին հանդերձարանի միջանցքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով