09:37  ,  25 օգոստոսի, 2017

UEFA Europa League Player. Մխիթարյան, Պոգբա, Իբրահիմովիչ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներ Հենրիխ Մխիթարյանը, Զլատան Իբրահիմովիչը եւ Պոլ Պոգբան օգոստոսի 25-ին Մոնակոյում տեղի ունենալիք UEFA Europa League Player մրցանակաբաշխության ժամանակ կիմանան դափնեկրին: Եվրոպայի լիգայի գավաթակրի երեք առաջատարներն են հավակնորդների եզրափակիչ եռյակում: Մրցանակն առաջին անգամ է սահմանված:

Եվրոպայի լիգայի անցած մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 11 հանդիպման, խփել 6 գոլ, Իբրահիմովիչը 11 խաղում խփել է 5 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում, Պոգբան 15 խաղում աչքի է ընկել 3 անգամ, կատարել է նաեւ 1 գոլային փոխանցում:

Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը եւ անցած մրցաշրջանի լավագույն խաղացողի մրցանակաբաշխությունը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով