22:53  ,  24 օգոստոսի, 2017

ՈւԵՖԱ-ի Գավաթ. «Լեոն» հաղթեց՝ 7:0

Կիպրոսում ընթացող ֆուտզալի ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության նախնական փուլի F խմբի մրցաշարում երկրորդ հաղթանակը տարավ Հայաստանի չեմպիոն «Լեոն», որը մրցեց Մոլդովայի «Կլասիկ Քիշնեւի» հետ: Հայաստանի թիմն առավելության հասավ 7:0 հաշվով եւ դուրս եկավ հաջորդ փուլ:

Առաջին տուրում Հայաստանի չեմպիոնները հաղթել էին Կիպրոսի չեմպիոն «Անորտոսիսին»՝ 5:1:

Օգոստոսի 26-ին «Լեոն» վերջին հանդիպումը կանցկացնի Ուելսի «Ռեքսհամի» հետ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս