20:35  ,  24 օգոստոսի, 2017

Տոտին, Բուֆոնը, Ռամոսը, Մոդրիչը՝ ՈւԵՖԱ-ի դափնեկիրներ (ֆոտո)

Մոնակոյում ընթացող Չեմպիոնների լիգայի վիճակահանության արարողության ընթացքում տեղի է ունենում նաեւ անցած մրցաշրջանի արդյունքում մրցանակների դափնեկիրների պարգեւատրությունը: ՈւԵՖԱ-ի նախագահի հատուկ մրցանակին արժանացել է իտալական «Ռոմայի» լեգենդար ավագ, կարիերան ավարտած Ֆրանչեսկո Տոտին:

Չեմպիոնների լիգայի լավագույն դարպասապահի մրցանակին արժանացել է Թուրինի «Յուվենտուսի» լեգենդար խաղացող, իտալացի Ջանլուիջի Բուֆոնը: Լավագույն պաշտպան է ճանաչվել Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» ավագ, իսպանացի Սերխիո Ռամոսը:

Լավագույն կիսապաշտպանի մրցանակը ստացել է Մադրիդի «Ռեալի» խորվաթ խաղացող Լուկա Մոդրիչը:

Վիճակահանությունն ու մրցանակաբաշխությունը շարունակվում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում