13:43  ,  24 օգոստոսի, 2017

Մեսիի հայրը բանակցել է «Մանչեսթեր Սիթիի» հետ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հայրը բանակցել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» տեխնիկական տնօրեն Չիկի Բեգիրիսթայնի հետ, հաղորդում է բրիտանական The Sun-ը:

Արգենտինացի հարձակվողի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2018թ. հուլիս: Անգլիական ակումբը ցանկանում է գրավիչ առաջարկով Մեսիին համոզել, որ նա չերկարաձգի պայմանագիրը կատալոնական թիմի հետ եւ հաջորդ ամառ ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվի Անգլիա:

Մեսին ու «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն նոր պայմանագրի վերաբերյալ բանակցելու են օգոստոսի 24-ին Մոնակոյում, որտեղ տեղի կունենա Չեմպիոնների լիգայի վիճակահանությունն ու Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում