12:52  ,  24 օգոստոսի, 2017

9 երեխաների հայր Ռոբերտո Կարլոսին սպառնում է ազատազրկում

Բրազիլիայի հավաքականի նախկին աստղ Ռոբերտո Կարլոսին սպառնում է երեք ամսվա ազատազրկում նախկին ընկերուհուն ալիմենտ չվճարելու համար: 44-ամյա Կարլոսը իր երեք երեխաների մայր Բարբարա Տուլերին չի վճարել երեք ամսվա ալիմենտ՝ մոտ 20 հազար դոլար: Կարլոսը դատարանում արդարացել է, թե այժմ ունի ֆինանսական խնդիրներ, հաղորդում է globotvsports-ը: Մադրիդի «Ռեալի» դեսպանը (Ասիայում եւ Օվկիանայում) վերջերս ունեցել է 9-րդ զավակը:

Ռոբերտո Կարլոսն առաջին ամուսնությունից ունի երեք երեխա, հետագայում չորս երեխա է ունեցել տարբեր կանանցից, իսկ հիմա ամուսնացած է Մարիանա Լուկոնի հետ եւ ունեն երկու դուստր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում