11:50  ,  24 օգոստոսի, 2017

Զիդան. Ռոնալդուն իր գոլով ցույց տվեց, թե ինչ որակներ ունի

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Սանտյագո Բերնաբեուի Գավաթի խաղում իտալական «Ֆիորենտինային» 2:1 հաշվով հաղթելուց հետո հերթական անգամ գովել է թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին, որը գեղեցիկ գոլով հաղթանակ է բերել «Ռեալին»:

«Մենք լուրջ էինք տրամադրված այս խաղին, որը կարեւոր է մեր երկրպագուների համար: Մենք ստացանք այն, ինչ ցանկանում էինք. խաղաժամանակ ստացան դրա կարիքն ունեցող ֆուտբոլիստները: Այսպիսի հանդիպումները նաեւ դրա համար են: Հիմա կսկսենք պատրաստվել «Վալենսիայի» դեմ խաղին:

Ռոնալդուն իր գոլով ցույց տվեց, թե ինչ որակներ ունի, եւ մենք ուրախ ենք, որ նա մեզ հետ է»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի «Ռեալ» - «Վալենսիա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 27-ին: Ռոնալդուն որակազրկման պատճառով խաղադաշտ կվերադառնա Պրիմերայի 5-րդ տուրում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English