10:46  ,  24 օգոստոսի, 2017

ՈւԵՖԱ-ի Գավաթ. Հայաստանի չեմպիոնը մեկնարկել է հաղթանակով

Կիպրոսում մեկնարկել են ֆուտզալի ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության նախնական փուլի հանդիպումները F խմբում: Առաջին տուրում Հայաստանի չեմպիոն «Լեոն» 5:1 հաշվով հաղթել է Կիպրոսի չեմպիոն «Անորտոսիսին», հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

«Լեոյի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Գարեգին Մաշումյանը, մեկական անգամ աչքի են ընկել Անդրանիկ Կարապետյանը, Հակոբ Դոքմանյանը եւ Սերգեյ Լոգինովը:

Խմբի մյուս խաղում Մոլդովայի «Կլասիկ Քիշնեւը» 7:4 հաշվով հաղթել է Ուելսի «Ռեքսեմին»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս