22:40  ,  23 օգոստոսի, 2017

Էդգար Մանուչարյանը առողջություն է մաղթել կաթված ստացած Պողոս Գալստյանին (ֆոտո)

Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը վերականգնվել է վնասվածքից հետո, որի պատճառով բաց թողեց մրցաշրջանի մեկնարկը:

30-ամյա ֆուտբոլիստը առողջություն է մաղթել Մոսկվայի «Արարատի» մարզիչ Պողոս Գալստյանին, որը սրտի կաթված է ստացել թիմի մարզման ժամանակ:

«Առողջություն, Արտյուշիչ»,- Ինստագրամում գրել է Մանուչարյանը՝ հրապարակելով լուսանկար մարզիչի հետ:

Գալստյանն ու Մանուչարյանը միասին աշխատել են «Ուրալում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում