20:04  ,  23 օգոստոսի, 2017

ԱԱ. Հովհաննես Բաչկովն ու Կարեն Տոնականյանը Համբուրգում են

Հայաստանի պատվիրակությունը բռցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ արդեն Գերմանիայի Համբուրգ քաղաքում է, որտեղ անցկացվելու է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Օգոստոսի 24-ին տեղի կունենա մրցաշարի վիճակահանությունը, իսկ օգոստոսի 25-ից կմեկնարկեն մենամարտերը:

Եվրոպայի առաջնության արդյունքում, աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք ունեն 60 կգ քաշային Կարեն Տոնականյանն ու 2017 թվականի Եվրոպայի չեմպիոն, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս