19:34  ,  23 օգոստոսի, 2017

Ռունին հեռացավ Անգլիայի հավաքականից

«Էվերտոնի» 31-ամյա հարձակվող Ուեյն Ռունին հայտարարել է Անգլիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին:

«Ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր օգնել են ինձ այս ընթացքում, բայց զգում եմ, որ եկել է հեռանալու պահը: Շատ դժվար է այսպիսի որոշում ընդունելը»,- ասել է Ռունին:

2003թ. փետրվարին 17 տարեկանում ազգային թիմում նորամուտը նշելուց հետո Ռունիին մասնակցել է հավաքականի 119 հանդիպման, խփել 53 գոլ: Նա հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է: Նա Անգլիայի հավաքականում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է. աչքի է ընկել 17 տարեկան 317 օրականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում