17:51  ,  23 օգոստոսի, 2017

Անդրանիկ Կարապետյանը ՝ Համաշխարհային ուսանողական խաղերի փոխչեմպիոն

Թայվանում ընթացող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանի երրորդ մեդալը նվաճել է ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը: 85 կգ քաշայինների պայքարում նա երկամարտի 364 կգ արդյունքով նվաճել է արծաթե մեդալ:

Չեմպիոն դարձած ղազախ մարզիկին Կարապետյանը երկամարտում զիջել է 1 կգ, հաղորդում է armnoc.am-ը:

Հայ ծարորդը նաեւ փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ բարձրացնելով 170 կգ: Հրում վարժությունում Կարապետյանը երկրորդն էր 194 կգ արդյունքով:

Թայվանում Հայաստանի թիմից մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը նվաճել է ոսկե մեդալ, իսկ թաեքվոնդոյիստ Սերգեյ Վարդազարյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում