00:36  ,  23 օգոստոսի, 2017

Չեմպիոնների լիգա. «Նապոլին», «Սեւիլիան», «Մարիբորը» եւ «Օլիմպիակոսը» եւս խմբային փուլում են

Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան հանդիպումների արդյունքում հայտնի դարձան խմբային մրցաշարի ուղեգրեր նվաճած եւս հինգ թիմեր:

Պայքարը հիմնական մրցաշարում կշարունակեն շոտլանդական «Սելթիկը», իտալական «Նապոլին», իսպանական «Սեւիլիան», սլովենական «Մարիբորը» եւ հունական «Օլիմպիակոսը»:

Խմբային մրցաշարի վերջին հինգ ուղեգրերի հասցեատերերը հայտնի կդառնան օգոստոսի 23-ին կայանալիք հանդիպումներից հետո:

Չեմպիոնների լիգա, որակավորման վերջին փուլ պատասխան հանդիպում

«Մարիբոր» (Սլովենիա) - «Հապոել Բ.Շ.» (Իսրայել)՝ 1:0 (առաջին խաղ՝1:2)

Միտյա Վիլեր, 15

«Նիցա» (Ֆրանսիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 0:2 (առաջին խաղ՝ 0:2)

Խոսե Կալյեխոն, 48, Լորենցո Ինսինյե, 89

«Ռիյեկա» (Խորվաթիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 0:1 (առաջին խաղ՝ 1:2)

Մարկո Մարին, 25

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Բաշակշեհիր» (Թուրքիա)՝ 2:2 (առաջին խաղ՝ 2:1)

Սերխիո Էսկուդերո, 52, Վիսան Բեն-Եդեր, 75 – Էլջերո Էլիա, 17, Էդին Վիշչա, 83

«Աստանա» (Ղազախստան) - «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 4:3 (առաջին խաղ՝ 0:5)

Քրիստոֆեր Աեր, 26, ինքնագոլ, Սերիկժան Մուժիկով, 48, Պատրիկ Տվումասի, 49, 69 – Սքոթ Սինքլեյր, 33, Ժյուլ Նտշան, 80, Լի Գրիֆիթս, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում