20:44  ,  22 օգոստոսի, 2017

Whoscored-ը Մխիթարյանին ընդգրկել է 2 խորհրդանշական հավաքականներում (ֆոտո)

Whoscored.com-ը կազմել է Անգլիայի առաջնության երկրորդ տուրի եւ եվրոպական առաջատար առաջնությունների շաբաթվա խորհրդանշական հավաքականները:

Երկու խորհրդանշական հավաքականներում էլ ընդգրկված է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Սուոնսիի» դեմ խաղում երկու գոլային փոխանցում կատարած հայ ֆուտբոլիստն ընդգրկվել էր նաեւ տուրի խորհրդանշական հավաքականում Goal.com-ի վարկածով եւ առաջատար եվրոպական առաջնությունների շաբաթվա խորհդանշական հավաքականում իտալական La Gazzetta dello Sport-ի վարկածով:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» «Սուոնսիի» խաղադաշտում հաղթել է 4:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս