18:20  ,  22 օգոստոսի, 2017

Հայաստանի Մ-21 հավաքականի կազմը՝ Ռուսաստանի եւ Մակեդոնիայի դեմ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը օգոստոսի 31-ին եւ սեպտեմբերի 5-ին կանցկացնի 2019 թ. Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական փուլի երկու հանդիպում՝ համապատասխանաբար հյուրընկալվելով Ռուսաստանի Մ-21 թիմին եւ հյուրընկալելով Մակեդոնիայի Մ-21 հավաքականին:

Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի Մ-21 հավաքականը օգոստոսի 27-ից կանցկացնի մարզական հավաք Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հավաքին հրավիրել է 22 ֆուտբոլիստների.

Դարպասապահներ

Հենրի Ավագյան, «Բանանց»  

Մարկ Գրիգորյան, «Էսլինգ», Ավստրիա 

Պաշտպաններ

Ռոբերտ Հակոբյան, «Փյունիկ»

Արթուր Քարտաշյան, «Փյունիկ» 

Աղավարդ Պետրոսյան, «Բանանց» 

Հայկ Սարգսյան, «Բանանց» 

Նարեկ Պետրոսյան, «Բանանց»

Ժիրայր Մարգարյան, «Բանանց»

Հակոբ Համբարձումյան, «Բանանց»

Գագիկ Մաղաքյան, «Բանանց»  

Կիսապաշտպաններ

Ալիկ Առաքելյան, «Փյունիկ»

Նարեկ Ասլանյան, «Փյունիկ»

Վահագն Հայրապետյան, «Փյունիկ»

Հովհաննես Իլանգյոզյան, «Փյունիկ» 

Հովհաննես Պողոսյան, «Փյունիկ»

Ալեքսանդր Հովհաննիսյան, «Բանանց»

Էմիլ Եղիազարյան, «Բանանց» 

Հակոբ Հակոբյան, «Բանանց»

Հայկ Գալստյան, «Շտուտգարտ» (Գերմանիա) 

Հովհաննես Հարությունյան, «Ավան Ակադեմիա»

Հարձակվողներ

Վահան Բիչախչյան, «Ժիլինա» (Սլովակիա)

Ռոբերտ Մինասյան, «Փյունիկ»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով